Աղվան Հովսեփյանի «գալուստ-չգալուստն» ու Հովիկ Աբրահամյանը
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 13-ին ավարտվում է ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանի, իր պատկերացմամբ, առաջին «սռոկը», և քաղաքական դաշտը շունչը պահած սպասում է, թե ինչպես է որոշվելու վերջինիս ճակատագիրը:
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ԱԺ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ երևում է Ազատիչը դեռ չի խոսել որևէ մեկի, այդ թվում և Գւսռնիկիչի հետ, թե չէ վերջինս մի հազար անգամ արդեն զանգած, հրահանգներ տված կլիներ: Սերժ Սարգսյանին դա շատ նման է, որովհետև, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, «նա սիրում է հայտնվել վերջին պահին»:
Սակայն Գառնիկիչի երկրորդ «գալուստ-չգալուստն» այլ հմայքներ էլ ունի: Բանն այն է, որ Հովհաննես Արգամիչն ամենևին շահագրգիռ չէ վերջինիս գալուստով և ցանկանում է գլխավոր դատախազի պաշտոնում տեսնել յուր «սարատնիկին»՝ ծնունդով Արտաշատցի Հրաչ Բադալյանին՝ Երևանի դատախազին, որպեսզի ոլորտը պահի իր ազդեցության ներքո, ուստի թե ինքն է մեծ լոբբինգ անում, թե «դեսանտներ» է իջեցնում նախագահական:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը