Մարզպետի աթոռի վրա աչք ունեցող քաղաքապետը «բամբասանքներով չի զբաղվում»
Քաղաքական
Արդեն տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են գնում, թե Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը լուրջ մտադրություններ ունի Կոտայքի մարզպետ նշանակվելու համար, և այս ուղղությամբ քաղաքապետն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում:
Արամ Դանիելյանի խորին համոզմամբ` նա լավագույն թեկնածուն է Կոտայքի մարզպետի պաշտոնի համար: Այս մասին նա հայտարարել է իր շրջապատում: Քաղաքապետը նույնիսկ փորձում է ծանոթներ խառնել` իր ուզածին հասնելու համար:
Օրեր առաջ Aravot.am-ը գրել էր, որ նա ցանկություն ունի տիրանալ մարզի Կաքավաձոր համայնքում գտնվող հանքին: Վերջինիս սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական և նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի խնամին է` մարզի «Ճանշինի» ղեկավար Օնիկ Բաղդասարյանը: Դանիելյանը ցանկանում է խժդժություններ հրահրել Կաքավաձորում, դա վերածել Կոտայքի երկարամյա մարզպետ Կովալենկո Շահգալդյանի դեմ ուղղված բողոքի ակցիաների ու հասնել իր ցանկալի արդյունքին` ստանձնել Կոտայքի մարզպետի պաշտոնը, նաեւ դառնալ Կաքավաձորի հանքի սեփականատեր:
Հարցի շուրջ այսօր Լուրեր.com-ը փորձեց զրուցել Արամ Դանիելյանի հետ, սակայն քաղաքապետի մամլո խոսնակ Ալվինա Զաքարյանը նշեց, որ քաղաքապետի վերաբերյալ բոլոր հարցերին նա իրավասու է պատասխանել, և հնարավորություն չտվեց անձամբ խոսել քաղաքապետի հետ:
Հարցնելով, թե ինչի մասին ենք ուզում խոսել Արամ Դանիելյանի հետ, և ստանալով պատասխանը` Ալվինա Զաքարյանը միայն նշեց, որ «Քաղաքապետը բամբասանքներով չի զբաղվում»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող