Ալեքսանդր Թամանյանը մասոն է եղել (լուսանկար)
Հասարակություն
Համացանցում կարելի է հանդիպել հրապարակումների` ըստ որոնց մեծանուն հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը մասոն է եղել: Այս խոսակցությունները շատերը անհիմն են համարում, սակայն խոսակցությունները ավելի քան հավաստի են դառնում, երբ իր նախագծած շենքերի վրա նկատում ես մասոններին հատուկ նշաններ: Մեր տեսախցիկը ֆիքսել է այդպիսի մի նշան Հանրապետության հրապարակի շենքերից մեկի ճակատային մասում: Այս շենքում է տեղակայված Տրանսպորտի և կապի նախարարությունը: Դժվար է պատկերացնել, որ այս նշանը պատահաբար է հայտնվել Թամանյանի նախագծած շենքի ճակատային մասում: Այս մասին գրում է slaq.am-ը:

Իսկ ինչպիսի բացատրություն ունի մասոնական այս նշանը.

Այս խորհրդանիշի վրա կարկինը պատկերում է Երկնակամարը, իսկ եռանկյունը` Երկիրը, որտեղ մարդը իրականացնում է իր աշխատանքը, իսկ Երկինքը – խորհրդանշականորեն կապված է այն վայրի հետը, որտեղ իր ծրագիրը գծում է Տիեզերքի Մեծ Կառուցողը: Կողմնացույցը, որը զուգորդվում է եռանկյան հետ, թերևս համարվում է բոլոր մասոնական խորհրդանիշներից, սիմվոլներից և նշաններից ամենատարածվածը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող