«Միսս Ամերիկա»-ին առաջին անգամ կմասնակցի դաջվածքով աղջիկ
ԱՄՆ
«Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթին կմասնակցի դաջվածք ունեցող «Միսս Կանզասը». գրում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով The News York Daily-ին:
22-ամյա Թերեզա Վեիլի աջ կողմում դաջված է «հանգստության մասին» աղոթքի տեքստը:
Դա առաջին դեպքն է, երբ դաջվածքով աղջիկը մասնակցում է ազգային մրցույթում: Ինքը` մասնակիցը, համարում է, որ դաջվածքը թաքցնելը «կեղծավոր և անարդար» կլիներ:
«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի ցուցադրել իր անհատականությունը: Մենք ուրախ ենք աջակցել նրան»,-ասել է «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթի նախագահ Շարոն Պիրսը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)