Ողբերգական դեպք Գյումրիում. 75-ամյա կինը ինքնասպանությունից առաջ երկտող է թողել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 12:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Կումայրիի բաժին, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 143 Ա շենքի 57 տան բնակչուհին 2 օր է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Սեդրակ Մախշքարյանի գլխավորությամբ, ովքեր էլ նշված հասցե են կանչել Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներին:
Ֆոտլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու ոստիկանները, բացելով տան դուռը, բնակարանի խոհանոցում հայտնաբերել են 75-ամյա Լ. Դելոնյանի դին՝ կախված վիճակում:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմում էին, որ Լ.Դելոնյանը բնակվում էր միայնակ, ուներ եղբայրը, ով մահացել էր Ռուսաստանի Դաշնությունում: Օպերատիվ քննչական խումբը հյուրասենյակում հայտնաբերել է երկտող, որում գրված է. «Քանի որ չունեմ հարազատություն, չունեմ ո՛չ ամուսին, ո՛չ ժառանգություն, իմ սեփականաշնորհված բնակարանն ամբողջությամբ հանձնում եմ Գյումրիի քաղաքապետարանի բնակֆոնդին»: Լ.Դելոնյանը բնակարանը ստացել էր 2000-ին:
Մանրամասն` այստեղ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող