Մեսութին դարձրին քավության նոխազ. Օզիլի հայրը՝ Պերեսին
Սպորտ
Մեսութ Օզիլի հայրը՝ Մուստաֆա Օզիլը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, արձագանքել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի քննադատություններին:
«Եթե մարդը շատ գումար է վաստակում, դեռ չի նաշանակում, որ նա պարկեշտ մարդ է: Պերեսը պատվի մարդ չէ: Մեսութին դարձրին քավության նոխազ, իսկ ինձ` եսասեր հայր, ով երազում է թանկարժեք տրանսֆերի մասին: Մենք մեր իրավունքները կպաշտպանենք դատարանում»,-Մուսթավա Օզիլի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ 2013-ին Օզիլի հայրը ակումբի հետ սկսեց բանակցել ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու և աշխատավարձը մինչև 8.5 մլն եվրո բարձրացնելու հարցի շուրջ: Սակայն «Ռեալը» չհամաձայնվեց առաջարկի հետ և ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառեց Լոնդոնի «Ասենալին» 45 մլն եվորոյի դիմաց:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում