Օգոստոսյան պատերազմը ՌԴ ագրեսիան է ինքնիշխան պետության դեմ. Իվանիշվիլի
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին էստոնական լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ անդրադարձել է 2008-ի օգոստոսյան պատերազմին՝ անվանելով այն Ռուսաստանի կողմից իրագործած «ագրեսիա» և «բռնություն»:
«Անկասկած, դա Ռուսաստանի կողմից ագրեսիա էր և բռնություն: Այդ գործողությունների արդյունքը եղավ Վրաստանի ինքնիշխան տարածքների գրավումը, ինչը ոչ մի արդարացում չունի: Ռուսաստանի հետ պատերազմից կարելի էր խուսափել, եթե Սաակաշվիլին մտածված գործեր: Ցավոք, նա աններելի սխալ թույլ տվեց, ինչն էլ բերեց մեզ այսպիսի արդյունքի»,-նշել է Իվանիշվիլին:
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Էստոնիային պատերազմի ժամանակ Վրաստանին աջակցելու համար:
«Վրաստանը կապացուցի, որ այն եվրոպական երկիր է: Վրաստանը կդառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ: Դա մեր ռազմավարական ընտրությունն է, որն արել է վրաց ժողովուրդը»,-ասել է Իվանիշվիլին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող