Մեծ Բրիտանիայում կկայանա համացանցում տեղադրված կատուների տեսանյութերի փառատոն (տեսանյութ)
Այլ
Հյուսիս-իռլանդական Լոնդոնդերի քաղաքում կկայանա համացանցում տեղադրված կատուների տեսանյութերի փառատոն:
Internet Cat Video Festival անվամբ միջոցառումը կանցնի Culture TECH թվային տեխնոլոգիաների մեկշաբաթյա փառատոնի շրջանակներում: Համացանցի օգտատերերի կողմից ուղարկված կատուների տեսահոլովակները կցուցադրվեն հինգշաբթի երեկոյան քաղաքի կենտրոնական հրապարակում:
Փառատոնի կազմակերպիչների կարծիքով` կատուների մասին տեսահոլովակները ներգործում են մարդու վրա այնպես, ինչպես և ցանկացած արվեստի գործ: «Նրանք հարցեր են բարձրացնում, կոտրում են կարծրատիպեր, ստեղծում զգացմունքային կապեր»,-մեջբերում է BBC News-ը կազմակերպիչներից մեկի խոսքը: Փառատոնի գլխավոր նպատակն այն է, որ մարդիկ դիտեն կատուների տեսահոլովակները ոչ թե միայնակ, այլ բոլորը միասին:
Կատուների տեսահոլովակների առաջին փառատոնն անց է կացվել 2012-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգում: Այդ ժամանակ միջոցառմանը ներկա էր ավելի քան 10.000 մարդ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող