«Բադինյա´ն, բարձրացի´ վերև». Փաշինյանը՝ «կնոպկա» սեղմելու և Արդարադատության խորհրդի թեկնածուների մասին
Քաղաքական
Ազգային ժողովում Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների՝ Գագիկ Ղազինյանի և Գրիգոր Բադինյանի ընտրության ամփոփիչ քննարկմանը ձայն խնդրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և բացատրեց, թե ինչու է դեմ Գրիգոր Բադինյանի թեկնածությանը։
Վերջինս նշեց, որ Գրիգոր Բադինյանը կառավարությանն առընթեր ոստիկանության պետի խորհրդականն է, որն էլ նշանակում է, որ նա չի կարող կատարելապես անկախ լինել։
«Պարո´ն Բադինյանն ասում էր, թե մի օրենք նշեք, որ ինձ թույլ չի տալիս լինել ոստիկանապետի խորհրդական։ Այո´, կարող եմ ասել` դա ոչ թե օրենք է, այլ թիվ մեկ օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, ինչն ասում է, որ պետք է ընտրել Արդարադատության խորհրդում երկու իրավաբան գիտնականների»,- ասել է Փաշինյանը:
Վերջինիս խոսքով` դա բխում է ոչ միայն օրենքից, այլ կարևոր է պետության և իշխանության և ԱԺ-ի հեղինակության տեսանկյունից.
«Քվեարկության արդյունքում Բադինյանին «կողմ» քվեարկած պատգամավորները կարող են «կնոպկա» սեղմել ու Արդարադատության անդամին ասել՝ «Բադինյա´ն, բարձրացի´ վերև»,- ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ ինքը դեմ է քվեարկելու ոչ միայն Բադինյանին, նաև Ղազինյանին՝ իրավաբանության ֆակուլտետում տիրող անարդարությունների պատճառով:
Արդարադատության խորհրդի անդամի թեկնածուներից Գագիկ Ղազինյանն իր ամփոփիչ ելույթում նորմալ որակեց Փաշինյանի ելույթը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող