Եթե Մաքսային միության պայմանագիրը ՀՀ շահերին դեմ լինի, ապա այն չի ստորագրվի. Հովիկ Աբրահամյան
Քաղաքական
Եթե Մաքսային միության պայմանագիրը ՀՀ-ի շահերին դեմ լինի, ապա այն չի ստորագրվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
«Մենք գերի չենք, եթե լավ փաստաթուղթ չեղավ, մենք չենք ստորագրի»,- ասել է նա:
Ըստ Աբրահամյանի` դա նախնական փաստաթուղթ է և անհիմն են այն տեսակետները, թե բանակցությունների սեղանին դրված էր ԼՂ ճանաչման հարցը։
Անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ շարունակելու են համատեղ աշխատել ԵՄ հետ։
Լրագողների այն հարցին, որ եվրոպացի գործընկերները դեմ են «և-և» համագործակցությանը, ինչի մասին էլ հայտարարել է ԵՄ-ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԱԺ նախագահն արձագանքել է.
«Եթե ասում է ինքը չի ուզում, դա իր գործն է: Նրանք ասել են, որ կան հակասություններ, կքննարկենք, միգուցե, հակասությունները վերացվեն, ժամանակը ցույց կտա»։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող