Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան 

«Ազգը կորցրուց իր զորությունը, և նորա ուժերը ցրվեցան». Րաֆֆի

Գիտություն և Մշակույթ

«Տաճկաստանում հայոց եկեղեցվո բաժանվելը զանազան դավանությունների եղավ ազգային միության քակտվելու գլխավոր պատճառներից մինը:

Ազգը կորցրուց իր զորությունը, և նորա ուժերը ցրվեցան:

Մեք հեռու եմք այն նպատակից, որ կրկին քարոզեմք կրոնական միություն, որովհետև բռնաբարել խղճի ազատությունը և համոզմունքը մեր դարու գործը չէ: Բայց մի ազգ բացի կրոնքից ունի միության ավելի զորեղ կապեր. - նա կապված է արյունով և յուր պատմական անցյալով: Նա կապված է լեզվով, որո մեջն է նորա կյանքը: Նա կապված է յուր տնտեսական և հասարակական շահերով:

Բայց կղերի ազդեցությունը, կրոնքով բաժանելով մի անդամ ազգային ամբողջությունից, կտրեց և նոցա անմիջական հարաբերությունների և մյուս կապերը: Հայկա զավակները մինը` «ֆրանկ եմ» ասելով, մյուսը` «ընկլիս», երրորդը` «հոռոմ», սկսան ուրանալ հայությունը, եղբայրը բաժանվեցավ եղբորից:

Խավարի դարը անցավ: Փորձը ցույց տվեց այն հույսի սխալմունքը, թե մի հայ կարող էր կրոնափոխության վաճառքով գնել իր հանգստությունը: Թե մի հռովմեական փափազ, մի ամերիկացի միսիոնար, և այս կամ այն ֆրանսիական, անգլիական հիպատոսները, դեսպանները, կարող էին մի օտար տերության մեջ պաշտպանել հայի իրավունքները. և կամ նոքա կնպաստեին նորա մտավոր և նյութական զարգացմանը:

Բնական օրենք է, որ մի առարկայի մեքենայական շարժման ուժերը պետք է կենտրոնացած լինեն նույնիսկ առարկայի մեջ: Արտաքին ուժը միայն ժամանակավոր շարժառիթ է: Դադարեց զարկը, կդադարե և նա գործելուց:

Եվ այսպես, մեր գործունեության բոլոր զորությունը պետք է ծնվի մեզանում, ծագե մեզանից: Մեք պետք է դիմեմք մեր ինքնաօգնականությանը: Արտաքին ուժերը միայն ժամանակավոր շարժառիթներ պետք է լինեն:

Ազգի ընդհանուր շահերի վերա մտածել, գործել և իրագործելու պետքը, ազգի անմիջական միությունից կախումն ունի: Բայց դժբախտաբար դեռ մեր կաթոլիկ, բողոքական և լուսավորչական եղբայրները Տաճկաստանում որոշ խումբեր են կազմում: Նոցանից ամեն մինը եսականապես յուր համար է ապրում:

Ազգային մամուլը մինչև այսօր չբարձրացրեց միության խնդիրը: (Մենք չենք նայում այդ հարցի վերա կրոնական կետից): Թեև ժամանակ առ ժամանակ հայտնվեցան զանազան հրավերքներ, բայց նոքա լինելով բոլորովին միակողմանի, եղան ձայն բարբառո հանապատի:

Հակահասունյան կուսակցության բաժանվելը Վատիկանի` ամենայն ազատության ճնշող, միտքը և հոգին կաշկանդող շղթաներից, մի համարձակ քայլ էր դեպի ազգային միությունը: Բայց մեր լուսավորչական հայերը ո՞րպես նայեցան այդ երևույթին: - Նոքա ոգևորվեցան, ուրախացան, հրճվեցին և ավելի ոչինչ ...

Կ. Պոլսի հայերը դեռևս չունեն մի կենտրոն, ուր ազգի զանազան անդամները հավաքվելով, նորա պիտույքների վերա մտածեն: Հասարակաց սրճատները, այդ ժողովարանները ամենատեսակ դատարկախոս, մոլաշրջիկ և ծույլ մարդերի, հայտնի բան է. չէին կարող բավականություն տալ մի այդպիսի նպատակին: Մի կենտրոն, որ կարող էր ժողովրդի գործունյա և մտածող դասին մի տեղ հավաքել, է ազգային կլուբը: Այդ բանից զուրկ են Կ. Պոլսի հայերը:

Ասելով կլուբներ մեք չեմք կամենում հիշել այնպիսի կլուբներ, ուր հաճախորդները միայն թղթախաղով ու զանազան զվարճություններով են վարում յուրյանց դատարկ կյանքի ծանրացած րոպեքը: Այլ ազգային կլուբներ ասելով, մենք հասկանում ենք այնպիսիքը, որ ծնեցին այսպես կոչված երևելի կլուբական հերոսներիս: Ազգային կլուբ ասելով մեք հասկանում եմք մի կենտրոն, ուր հասարակական գործիչները, միատեղ հավաքվելով խոսում են, վիճում են, հակաճառում են և վերջապես մշակում են հասարակական գործերի դժվարին խնդիրները: Այստեղ կազմվում են զորեղ կուսակցությունները, այստեղից ծնվում են երևելի տաղանդները, և վերջապես, այստեղ կցվում են կրոնական մրրկով զատված կապերը ազգի անդամների:

Շատ նեղ կլիներ այդ հայացքը և միակողմանի, եթե հայերը յուրյանց հասարակական շահերը պահպանելու համար միայն կաշխատեին միանալ յուրյանց այլադավան ազգայինների հետ, առանց ուշադրություն դարձնելու մյուս ազգությունների վերա, որպիսի են հույները, ասորիները, հրեաները և այլն:

Մի պետության մեջ որպես է Տաճկաստանը, հպատակ ազգությունները մասնավոր բացառությամբ միևնույն լավ կամ վատ վիճակի, միևնույն բախտավոր կամ անբախտ դրության մեջ են ապրում: Պաշտպանել այստեղ իրավունքը տիրող ազգի ճնշումներից, համահավասար ազատություն վայելել, - այդ բոլորի պարտքն է: Այսօր խլվեցավ մի ազգից նորա որևիցե իրավունքը, սեփականությունը, այսօր բռնաբարվեցավ նորա որևիցե արտոնությունը, պատիվը, վաղը միևնույնը կարող է պատահել և մյուսներին: Այսպիսի հանգամանքներում հպատակ ազգերը պետք է ունենան ներդաշնակ համաձայնություն և փոխադարձ օգնականություն դեպի հասարակաց բարին: Որովհետև միակ ուժը, հանդիպելով ավելի զորեղ ընդդիմադրության տիրապետող կողմից, կորցնելու է յուր նշանակությունը, առանց հասնելու որևիցե հաջող հետևանքի:

Իսկ հայոց պատրիարքը այս ինչ մասնավոր դեպքի առիթով կտրում է յուր հարաբերությունը յուրյանց պատրիարքարանի հետ և դորանով խզվում է մի ազգի կապը մյուսի հետ: Չնայելով, որ նոցա փոխադարձ հարաբերությունները որքան օգտավետ էին յուրյանց ներկայի և ապագայի շահերուն:

Այս տողերը գրելու ժամանակ ինձ բերեցին «Մասիս» լրագրի 1356 և 1358 համարները: Նոցա մեջ մի հոդված, որ թարգմանված էր հունաց «Անաթոլի» լրագրից, բավականին գրավեց իմ հարցասիրությունը: Նորա մեջ ամենայն անկեղծությամբ հնչվում էր հույների մտածող դասի արձագանքը դեպի եղբայրական սերը և հաշտությունը հայերի հետ, հեռու պահելով այս պարագայիս մեջ կրոնական միշտ երկպառակություն գցող և ատելություն սերմանող խնդիրները: Հոդվածագիրը մեղադրում է հունաց կղերի մոլեռանդությունը, որ կրոնական դեպքերի պատճառով կտրում են հայերի հետ հաշտության և սիրո կապերը, որք միակ հիմքը կարող էին լինել նոցա ներկայի և ապագայի բարօրությանը: Մեք բոլոր սրտով համակրում ենք հոդվածագրի կարծիքը:

Տխուր երևույթ է ներկայացնում, երբ նշմարում ենք Տաճկաստանում ամեն մի դավանության պատկանող ազգությունները փոխանակ հիմնվելու ժողովրդական ուժերի վերա, խիստ պինդ բռնած են կղերի փեշերից (քղանցքից): Այդ իրողությունը ունի յուր քաղաքական պատճառները: Բարձ. Դուռը մինչև այսօր եկեղեցականներին է ճանաչում որպես ազգային գլխավորների ներկայացուցիչներ: Եվ ուրիշ կերպ չէր կարող լինել, երբ մահմեդական աշխարհը յուր կրոնական բնավորությամբ ինքը տակավին չէ կարողացել ազատվել յուր շեյխերի և ղադիների ազդեցությունից:

Մի բան, որ կարող էր թուլացնել կղերի միապետական բռնակալությունը, է ժողովրդական ընտրությունը: Այդ ժամանակ գոնյա կդադարեն այն անընդհատ բողոքները պատրիարքներից, գավառական առաջնորդներից և քահանաներից, և նոքա կսովորեն յուրյանց վարել որպես կարգն է:

Հայոց ժողովրդականությունը յուր եկեղեցվո խորին հնությունից ունի այդ արտոնությունը: Բայց, դժբախտաբար նորա արտաքին ձևերը միայն պահպանվում են այժմ…»:

Րաֆֆի «Հրապարակախոսություններ, հոդվածներ»

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան
Ամենադիտված