Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան 

Մեր մամուլն ու իր ընթերցողը

Գիտություն և Մշակույթ

«Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից:

Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի:

Տարիներով կարդացել է՛ ժողովուրդ, ժողովուրդ ... Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը:

Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել, այսինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա... Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞ թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը:

Գուցե այդ թերթերը անկողմնապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմանի քննության առարկա են դարձրել նրա ուսումնական ու տնտեսական կյանքը և իրենց ընթերցողների համար պարզել են այդ «լուսավորության տաճարը» ներսից և դրսից: Երբե՛ք: Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չորս կողմը, մեծ մասամբ լիքը հետին մտքերով, կուսակցական կրքով ու անձնական վիրավորանքով:

Կարելի է այդ թերթերը հայ ընթերցողի առջև բաց են արել հայ եկեղեցու և հայ հոգևորականի պատկերը, որոնց անունից խոսել են ու խոսում են շարունակ: Երբե՛ք: Ինչ գրել են՝ եղել են կամ բարեկամի գովասանք կամ թշնամու բամբասանք, և մինչև այսօր էլ նրանց ընթերցողը լավ չի հասկանում, թե ինչո՛ւ պետք է կռվել հոգևորականի դեմ կամ ինչո՛ւ է նրա փեշիցը բռնել: Նա գիտի միայն հրեշներ ու հրեշտակներ, ուրիշ ոչինչ:

Սակայն գուցե թե հայ լրագրի ընթերցողը մի որևէ ճաշակավոր ու անաչառ խոսք է լսել իր թատրոնի կամ իր գրականության մասին: Կրկին նույն պատասխանը շատ քիչ դեպքերի բացառությամբ: Եղիր թեկուզ շատ տաղանդավոր դերասան, միևնույն է, չես ազատվելու ծաղրից ու հալածանքից, եթե այս կամ այն պատճառով թերթն ընկավ քեզ հետ: Գալով գրականությանը, գրողներ կան, որ ամբողջ ժողովրդի հարգանքն ու համակրանքն են վայելում, հոբելյաններ են տոնում, բայց դեռ ոչ մի մարդավարի խոսք չեն լսել այդ թերթերից: Հաճախ միայն հայհոյել են և ամեն կերպ աշխատել են խեղդել կամ թույլ չտալ, որ անունը դուրս գա հրապարակ: Շատ է տարօրինակ, շատ է զարմանալի, բայց փաստ է: Վերջապես հայի կյանքում խոշոր դեպքեր են տեղի ունեցել, աղետներ ու շարժումներ են եղել: Գուցե թե այդ մամուլը անկողմնապահ ու բազմակողմանի քննության է ենթարկել այդ երևույթները: Դարձյալ նույնը, միշտ նույնը. կամ օվսաննա կամ հայհոյանք: Գնա ինչ կուզես դրանից հասկացիր:

Եվ մեր այն բազմությունը, որ կրթվել է այդ մամուլի վրա, զարմանալի թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել է սովորել, խոսքն ընչի մասին ուզում է լինի, հայհոյել, ցեխը կոխել կամ բարձրացնել, երկինք հանել, դեմն ով ուզում է լինի: Չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ:

Խոսքս վերջացնելով ավելին ասեմ, այդ թերթերը հոգս չեն քաշում գոնե մի տանելի լեզու ունենային, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը - հայ թերթն է:

Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել:

Իսկ երբ հորիզոնի վրա կերևա այդ պատկառելի ընթերցողը - նա, հայ թերթը, ստիպված կլինի իրեն հավաքելու, «զոհաբերություն» անելու և կարգին աշխատակիցներ պահելու կամ եղածների հետ մարդավարի վարվելու, ստիպված կլինի բան տալու և տալու վայելուչ կերպով: Այդ օրը կլինի վախճանը աղմկարար ու անբովանդակ հնի և սկիզբը բովանդակալի, անաչառ և ազնիվ մի նոր հոսանքի, որ ցանկալի է այնքան և որ պետք է գա վերջապես»:

Հովհաննես Թումանյան «Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ»

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան
Ամենադիտված