Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) 

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողություն (տեսանյութ)

Քաղաքական

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահ և այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաև բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար. Նրան նույնպես շնորհվել է «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալ», որը հանձնվել է Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին:

Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը և հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայներն իրենց ելույթներում ներկայացրել են հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ միջազգային այդ հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման և իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության և համերաշխության արժեքները' Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով: Հիմնադրամն զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաև Վալենբերգի ջանքերով փրկվածների և նմանօրինակ խիզախություն դրսևորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը: Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած բազմաթիվ հայերին, որոնց բոլորին հարգանքի տուրք կմատուցվի, մանրամասն կուսումնասիրվի և կհրապարակվի նրանց հերոսական կյանքի պատմությունը:

Իր ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը, շնորհակալություն հայտնել պարգևի համար և խոսել մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու, դատապարտելու ու դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու Հայաստանի քաղաքականության մասին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողության ժամանակ

Հարգարժա՛ն պարոն Թենեմբաում,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

«Վալենբերգի 100-ամյակի մեդալն» ինձ համար ոչ միայն պատվաբեր, այլև առանձնահատուկ խորհուրդ ունեցող է: Այն բովանդակում է մարդասիրության և ոգու արիության այն վեհ արժեքները, որոնց դավանում է հայ ժողովուրդը: Դրանցով են առաջնորդվել այն հայորդիները, ովքեր չեն համակերպվել և չեն հանդուրժել մարդկության պատմության ծանրագույն ոճիրները, սեփական կյանքն են վտանգել՝ հանուն բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության:

Դոկտոր Հարություն Ռուբենի Խաչատրյանի պատմությունը ցեղասպանության արհավիրքից մարդկային կյանքերի փրկության հերոսական արարքների մասին վկայող, շատ լավ, բայց բազմաթիվ օրինակներից մեկն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի զավակ՝ առանձնահատուկ զգացումներ եմ ունենում յուրաքանչյուր նման պատմություն լսելիս:

Մեծապես արժևորում եմ այսօրինակ հերոսական պատմությունների վրա լույս սփռելու՝ Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը: Ռաուլ Վալենբերգի և նրա նման մարդասերների մասին պատմությունների տարածումը և դրանցով սերունդներ կրթելու առաքելությունն առանցքային նշանակություն ունեն ոչ միայն մարդասիրություն և մարդկային ոգու արիություն սերմանելու, ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու տեսանկյունից, այլև էապես նպաստում են անցյալը անաչառ գնահատելու և, այդպիսով, մարդկության դեմ գործած այդ զարհուրելի հանցագործությունը դատապարտելու և կանխարգելելու ջանքերին:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր պարոն Բարուխ Թենեմբաումին, հիմնադրամի նախագահ, մեր հայրենակից պարոն Էդուարդո Էռնեկյանին և, իհարկե, հիմնադրամի ողջ անձնակազմին' իրենց մեծ նվիրումի համար: Շատ շնորհակալ եմ:

Հարգելի՛ ներկաներ,

Մեր ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:

Հայաստանի Հանրապետությունն անում է ամեն հնարավորը ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու համար: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին մի քանի բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված պետությունների հանձնառությունների մասին:

Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է սահմանել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են ոչ միայն գոյատևել, այլև խրախուսվել կոնկրետ ուժերի կողմից՝ այդ թվում պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում:

Ավարտելով խոսքս՝ կրկին երախտագիտության խոսք եմ հղում Ռաուլ Վալենբերգ հիմնադրամին՝ հիշողության պահպանմանն ուղղված գործունեության համար: Եթե մենք այսօր չհիշենք Մեծ եղեռնը, Հոլոքոսթը, չհիշատակենք այդ սոսկալի ոճիրների զոհերին, եթե չհիշենք և արժանին չմատուցենք բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության ճիրաններից մարդկային կյանքեր են փրկել, ապա մեղսակից կլինենք այդօրինակ սոսկալի հանցագործությունների կրկնությանը: Այս առումով շատ դիպուկ է արտահայտվել հրեական ծագումով ամերիկացի մեծ մտածող Էլի Վիզելը. «Առանց հիշողության չկա մշակույթ: Առանց հիշողության չի կարող լինել քաղաքակրթություն, հասարակություն և ապագա»:

Մենք՝ հայերս, ունենք այն խորը համոզմունքը, որ Հոլոքոսթից հնարավոր կլիներ խուսափել, եթե լիներ հայերի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողությունը, եթե այն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց արժանի պատիժը: Այս առումով, շնորհակալություն եմ հայտնում Վալենբերգի հիմնադրամին Հոլոքոսթի կողքին Հայոց Ցեղասպանության ժամանակ մարդկային կյանքեր փրկած անհատների և կազմակերպությունների մասին տեղեկատվություն հավաքագրելու փորձերի համար: Այս գործի հաջողությունը հատկապես արժեքավոր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Շնորհակալություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-ի
Ամենադիտված