Ղազարյանը, Եդիգարյանը և Արզումանյանը` Ղազախսանի առաջնության լավագույն լեգեոնականների շարքում
Սպորտ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը, Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը ընդգրկվել են Sports.kz կայքի Ղազախստանի առաջնությունում հանդես եկող լավագույն լեգեոներների թվում, ովքեր ընդգրկած են իրենց ազգային հավաքականում:
Տասնյակում Գևորգ Ղազարյանը առաջինն է, Արթուր Եդիգարյանը՝ 6-րդը, իսկ Ռոբերտ Արզումանյանը՝ 8-րդը:
Կայքը հայ ֆուտբոլիստների մասին մասնավորապես գրում է.
«Գևորգը այժմ Հայաստանի հավաքականի հույսերից մեկն է: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Դանիայի և Չեխիայի հետ խաղերում Ղազարյանը իր ներդրումն է ունեցել: Չեխերի դարպասը հաղթական գոլը Ղազարյանը հեղինակեց 92-րդ րոպեին: Էլ ի՞նչ է պետք մեր տասնյակում առաջին տեղ գրավելու համար: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մեր տասնյակում մրցակցությունից դուրս է: Նրա խաղամակարդակի ֆուտբոլիստներ Ղազախստանի առաջնությունում շատ քիչ են»:
«Արթուր Եդիգարյանը ազգային հավաքականի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է: Խաղադաշտում տարբեր աշխատանքներ կատարելը և տարբեր խնդիրներ լուծելը 26-ամյա Եդիգարյանի գլխավոր առավելություններից մեկն է»:
«Վերջին ժամանակներս Ռոբերտ Արզումանյանը վնասվածքների պատճառով ոչ միշտ է իրեն լավագույնս դրսևորում: Սակայն, չնայած դրան, նրա բարձր որակավորումը կասկած չի հարուցում: Նրան միշտ հրավիրում են ազգային հավաքական, որը դեռ աշխարհի առաջնության մասնակցության հույսեր է պահպանում»:
Ընթացիկ ընտրական փուլում Արզումանյանը ազգային հավաքականում մասնակցել է 8-ից 7 խաղերի և բոլոր խաղերում էլ հանդես է եկել բարձր մակարդակով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում