Ավտովթար Մաշտոցի պողոտայում. վթարի պատճառով խաչմերուկը փակված է (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են 38-ամյա Հովհաննես Պողսյանի վարած Mercedes մակնիշի 33 OV 681 համարանիշի և 23-ամյա Գևորգ Հ ակոբյանի վարած wolksvagen jetta մակնիշի 88 AA 884 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորններ չկան:Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արմեն Ավագյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում վթարի վայր է ժամանել Wolksvagen jetta ավտոմեքենայի ապահովագրական ընկերության, տվյալ դեպքում «Ռոսգոստրախի» գործակալը, սակայ Mercedes-ի ԱՊՊԱ-ի գործակալ մեծն «ԻՆԳՈ Արմենիաի» ներկայացուցիչը ուղտի ականջում քնած է, մինչև հիմա չի բարեհաճել վթարի վայր, ինչն էլ պատաճառ է դարձել, որ ՃՈ մի քանի աշխատակիցներ նշված հատվածում ծանրաբեռնված աշխատեն, քանի որ խաչմերուկի մեծ մասը վթարի պատճառով փակված է:
Մանրամասն` shamshyan.com-ում:



















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող