Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) 

«Ախրանայով» փորձել են ահաբեկել Անի Քոչարին և իր աշխատակազմին

Այլ

Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ հայտնի «Ես Yes!» ամսագրի վաճառքի և հրատարակչության վրա կալանք է դրվել: ԱՆի Քոչարին արգելելով հրատարակել իր «Ես Yes!» ամսագիրը՝ «ՊանԱրմենիան Փաբլիշինգ Հաուս» ընկերությունը, որի տնօրենը ՀՀ նախագահի նախկին մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն է, փորձում է նրանից խլել իր թիմի կողմից ստեղծված «Ես եմ» ամսագիրը և նույնանուն ինտերնետային կայքը: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք «Ես Yes!» -ի արդեն նախկին գլխավոր խմբագիր Անի Քոչարին:

-Երբվանի՞ց եք զգացել, որ Ձեր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:

-Նախ ասեմ, որ պատմությունը բավականին խճողված է և ունի փաստաթղթերի և մեր նկատմամբ ապօրինի գործողությունների բավական լայն շղթա, որի մասին ես կխոսեմ իմ վաղվա ասուլիսի ընթացքում: Նախկինում, երբ ես իմ ամսագիրը հրատարակում էի այդ նույն ընկերության հետ, որի բաժնետերերը Վահագն և Բագրատ Սարգսյաններն էին, մենք երբևէ խնդիրներ չենք ունեցել, որովհետև դա իմ հեղինակած և կայացրած ամսագիրն է, մենք համագործակցում էինք, հրատարակում էինք և երբևէ տարաձայնություններ չենք ունեցել՝ մինչև սեփականատերերի փոխվելը:

-Իսկ ո՞րն է Ձեր ենթադրության պատճառը, որ սա հենց քաղաքական հետապնդում է:

-Առաջին ցուցիչը, որ սա քաղաքական հետապնդում է, այն է, որ փոխանակ գրանցեն իրենց բոլոր հրատարակությունները, գրանցում են միայն Անի Քոչարի ամսագիրը, որպեսզի կարողանան ինձանից խլեն: Իրենք փորձում էին ստեղծել իրավիճակ, որի տակից ես չկարողանամ դուրս գալ:

-Իսկ, ըստ Ձեզ, քաղաքական հետապնդումը իրականացվում է իշխանության բարձրագույն օղակների՞ հրահանգով, թե՞ առավել նեղ շրջանակների պատվեր է:

-Ես չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև փաստ չունեմ, միայն կարող եմ ասել, որ սա հետապնդում է, փորձում են ընկճել ինձ, լռեցնել, բայց դա արվում է բարձր օղակների կողմից, թե նրանք փորձում են իշխանություններին ծառայություններ մատուցել՝ ես չեմ կարող ասել:

-Նորմալ աշխատում էիք: Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ:

-Սեփականատերերի փոխվելուց անմիջապես հետո առաջացան բազմաթիվ խառը տեսարաններ, պատմություններ, որոնց մեծ մասը ընթերցողներին չի հետաքրքրի, պարզապես մի բան ասեմ, որ իրենք սկսեցին խաղի կանոններ թելադրել, որի իրավունքը չունեին, որովհետև հիմնականում ամսագիրը իրենց չէր պատկանում: Գաղտնի գնացել են մտավոր սեփականության գործակալություն և փորձել են իմ ամսագիրը գրանցել իրենց անունով, որպեսզի կարողանան ինձ վրա լիցենզիա վաճառել, և այնպես է ստացվում, որ հենց նույն գործակալությունից ինձ զանգում է մի ազնիվ աշխատակցուհի և ասում, որ շատ լավ գիտի, որ այդ ամսագիրը իմն է և մենք ենք հրատարակում, բայց հիմա մի ընկերություն եկել է և փորձում է ամսագիրը գրանցել իրենց անունով: Դա ինձ համար մեծ անակնկալ էր, որովհետև որևէ մեկը ինձ այդ մասին չէր էլ զգուշացրել, որ ցանկանում են ամսագիրը գրանցել իրենց անունով: Ես խորհրդակցեցի ամուսնուս՝ մեր ընկերության՝ «Անի Քոչար փրոդակշնի» համասեփականատերն Արման Մուշեղյանի հետ, ով այդ պահին նաև ԱԺ պատգամավորի թեկնածու էր, որն իմանալով իմ ըմբոստ բնավորությունը՝ խնդրեց աղմուկ չբարձրացնել, որպեսզի հարցը չքաղաքականացվի: Ես թույլ տվեցի հեղանակային իրավունքի գրանցումը այն պայմանով, որ մենք կաշխատենք լիցենզիայով, այսինքն իրենք ինձ հրատարակման լիցենզիա են տրամադրելու: Ինձ տրամադրեցին պարզունակ լիցենզիայի ձև, որով ես իրավունք էի ստանում ամսագիրը հրատարակելու՝ որոշակի գումարի դիմաց: Այս գործընթացը բազմաթիվ ապօրինություններով է կատարվել, որի մասին ես կխոսեմ վաղվա ասուլիսին: Պայմանագրում գրված էր մեկ թիվ, իսկ իրականում ինձանից բոլորովին այլ թիվ էին պահանջում: Սա արվում էր նրա համար, որ ժամանակի ընթացքում չկարողանայի վճարել գումարը և ամսագիրը ինձանից խլեին: Երբ որ արդեն լիցենզիայի ժամկետը լրացավ՝ իրենք ինձ հետ այլևս պայմանագիրը չերկարացրեցին՝ պատճառաբանելով, որ առավել շահավետ առաջարկ ունեն: Եթե կար ավելի շահավետ առաջարկ՝ ինչու՞ հիմա ամսագիրը չի տպագրվում:

-Բայց դուք այլ ամսագիր սկսեցիք հրատարակել, որի հետ կապված ևս խնդիրներ կան: Ի՞նչ խնդիրներ են դրանք:

-Հասկանալով, որ ամսագիրը իրենց անունով է գրանցված և իրենք իրենց ձեռքին ունեն փաստաթղթեր՝ ես համակերպվեցի և որոշեցի նոր ամսագիր հրատարակել՝ «Ես եմ» անվանումով: Իրենք արդեն որոշել են, որ ինձ թույլ չեն տալու տպագրել «Ես եմ» ամսագիրը, ավելին, փորձում են ինձանից խլել նաև իմ ընկերությանը պատկանող և վերջին մեկ տարում իմ կայացրած կայքը՝ պատճառաբանելով, որ քանի որ դու մեզ հետ աշխատելու ժամանակ ես այն ստեղծել՝ մեզ պետք է տաս՝ իր դոմեյնով, անունով և ամեն ինչով: Մոռանում են, որ օրենք գոյություն ունի, կայքերի վիրտուալ դաշտը լրիվ այլ օրենքներով է կարգավորվում: Այդ դոմենը իմ անունով է գրանցված, իմ սեփականությունն է, ինչպես կարող են այն իմ ձեռքից վերցնել: Անգամ «ախրանայով» եկել էին և մեր աշխատակիցներին ստիպում էին կամ լքել տարածքը, կամ նստել բազմոցին' չշարժվել դեպի մեր իսկ տեխնիկան, թույլ չէին տալիս շարունակելու անգամ մեր կայքի գործերը, որի հետ ոչ մի կապ չունեն, մինչև ես հասել եմ խմբագրություն և պահանջել եմ գույքի ընդունման-հանձնման ակտ, որից հետո անգամ թույլ չէին տալիս համակարգիչների մեջից հեռացնել իմ անձնական ինֆորմացիաները, հաշվապահությունը:

Իսկ այն քաղաքական ուժը, որին հարել եք՝ «Ժառանգությունը», փորձե՞լ է որևէ կերպ Ձեզ սատար կանգնել:

Ոչ, իրենք լռում են: Ես տիկին Արմինե Հովհաննիսյանի հետ եմ խոսել, որից հետո առայժմ ինձ օգնելուն ուղղված որևէ նախաձեռնություն չի արվել:

-Իսկ ԶԼՄ-ներից որևէ աջակցություն ստացե՞լ եք:

-Ինձ բազմաթիվ լրատվամիջոցներից են զանգահարել, ասել են, որ կողքիս են, վաղվա ասուլիսն էլ ըստ պատշաճի լուսաբանելու են: Տեսնենք՝ մինչև վերջ կգան, թե ոչ:

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-ի
Ամենադիտված