«Լավ է, որ գոնե մահից հետո ամբողջ աշխարհը սիրում ու գնահատում է նրան». Վան Գոգ
Գիտություն և Մշակույթ
«Վան Գոգը տիպիկ հոլանդական նկարիչ է, որ յուրացրել է նաև իր ժամանակի ֆրանսիական առաջադիմական նկարչության մի շարք լավագույն կողմերը: Հոլանդական երեք մեծագույն արվեստագետներից մեկն է` Ռեմբրանդտ, Վերմեեր, Վան Գոգ: Եվ լավ է, որ գոնե մահից հետո ամբողջ աշխարհը սիրում ու գնահատում է նրան: Ես համոզված եմ, որ անկախ այն բանից, թե ինչպիսի ընթացք կունենա արվեստի զարգացումը` գալիք դարերը նույնպես իրենց հարազատ նոր արժեքներ կհայտնաբերեն այդ իրոք զարմանալի մարդու գործերում: Վան Գոգի կտավները դիտելիս թվում է, թե նա ապրել ու ստեղծագործել է արվեստի պատմության բոլոր դարաշրջաններում' բուշմեններից սկսած մինչև այսօր: Իհարկե, ինքը մտածված կերպով չի դիմել իրենից առաջ հազարամյակների ընթացքում ստեղծված մշակույթի բոլոր ավանդներին (մենք գիտենք, թե կոնկրետ ինչ ավանդներից է սնվել): Պարզապես բնությունն է նրան ստեղծել այդպիսին: Վան Գոգը էությամբ արվեստն է` իր ամբողջության մեջ: Անսահման սերը հանդեպ բնությունը, կյանքը, մարդը, ազատությունը, ճշմարտության և արդարության համառ որոնումը, մարդու ֆիզիկական ու հոգեկան անսպառ էներգինա, կիրքը, ցավը, տառապանքը, հրճվանքը և ոըրախությունը բացարձակապես ինքնատիպ արտահայտչամիջոցներով մարմնավորելու եզակի կարողությունը Վան Գոգին տեղ են տալիս բոլոր ժողովուրդների արվեստի տիտանների կողքին»:
Մարտիրոս Սարյան «Արվեստի մասին»
Նյութը՝ Ք. Ա–ի


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)