23-ամյա վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան, հետո՝ բախվել գազակարգավորիչ կայանին (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում Ռիգայի և Արաբկիր 25 փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի Բժնի գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Գալստյանը, վարելով իրեն վստահված Վազ-21214 մակնիշի 44 AV 447 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 13-ամյա Լուիզա Տիգրանյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն: Իսկ վրաերթից հետո Հ. Գալստյանը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընդհարվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Երևան ԳԳՄ-ի Արաբկիր ՏԱՇԾ-ին պատկանող պարենային գազակարգավորիչ թիվ Ար.42 կայանին:
Մանրամասն` այստեղ:



















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող