«Հենրիկի հետ ամեն ինչ կարգին է. նա պատրաստ է առաջիկա խաղին». Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին: Մարզիչը հետևել է Հայաստան-Դանիա խաղին Kicker-ի միջոցով, որտեղ Մխիթարյանին շփոթել են Մկրտչյանի հետ:
«Հայաստանի հավաքականում Միկիի ազգանվան նման ազգանունով ֆուտբոլիստ է խաղում, և դա շփոթության մեջ է գցել Kicker-ին: Կայքում տեսա, որ Մխիթարյանը փոխարինվել է 26-րդ րոպեին, սակայն հետո պարզվեց, որ դա սխալմունք է:
Հենրիկի հետ ամեն ինչ կարգին է: Նա պատրաստ է առաջիկա խաղին, և դա ուրախացնում է: Հենրիկը շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար»,-նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Դանիա հադիպման ժամանակ փոխարինվեց Կառլեն Մկրտչյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում