Աղվան Հովսեփյանի փոխարեն` Երևանի դատախազը
Հայկական Մամուլ
Երեկ լրացել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Երեկ նախագահ Սարգսյանն ընդունել եւ շնորհակալություն է հայտնել Ա. Հովսեփյանին' երկարամյա ծառայության եւ ներդրած ավանդի համար: Արդեն երկար ժամանակ ԶԼՄ-ները պահպանում էին ինտրիգը, թե ո՞վ է դառնալու նրանից հետո Հայաստանի գլխավոր դատախազը, եւ տարբեր անուններ շրջանառելուց հետո (Գեւորգ Կոստանյան, Դավիթ Հարությունյան, Արթուր Բաղդասարյան) եւ հավանաբար ոչ առանց ուղղորդման' վերջերս մամուլը նշում էր, որ ամենայն հավանականությամբ Հովսեփյանը կարողացել է իր լոբբիինգն այնպես անել, որ կվերանշանակվի:
Մեր աղբյուրները երեկ տեղեկացրին, որ նախկին գլխավոր դատախազը չի վերանշանակվի, եւ անգամ հայտնի է, որ նշանակվելու է Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը: Թե որքանով է այդ լուրը համապատասխանում իրականությանը, շուտով կիմանանք, սակայն նկատենք, որ մամուլում հրապարակումներ եղել են Հովսեփյանի եւ Բադալյանի լարված հարաբերությունների մասին, անգամ Բադալյանի նկատմամբ Հովսեփյանը կարգապահական տույժեր է կիրառել, նկատողություն հայտարարել' դատախազին ոչ վայել պահվածքի համար: Հավանաբար' ժամանակին Հովսեփյանը, զգալով վտանգը, փորձել է մեկուսացնել նրան, ինչը մեր աղբյուրի համաձայն չի ստացվել, քանի որ Բադալյանը վայելել է բարձր հովանավորություն:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը