14,4 մլն դրամ` Համաեվրոպական խորհրդաժողովին, բայց ընտրությունը` Մաքսային միությւոն
Հայկական Մամուլ
Հիշո՞ւմ եք` հուլիսի 3-5-ը ՀՀ Սահմանադրական դատարանը կազմակերպել էր «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողով: Եվ ահա երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը Չինաստանում է, որոշում է կայացրել ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնել Համաեվրոպական խորհրդաժողովի հետ կապված 14,4 մլն դրամի ծախսերը հոգալու համար:
Ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը, այդ գումարը տրվել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար 2013թ. պետական բյուջեով նախատեսված միջոցներից: Այսպիսով, չնայած Համաեվրոպական խորհրդաժողովի վրա ծախսված հսկայական գումարներին, Սերժ Սարգսյանը որոշեց գնալ դեպի Մաքսային միություն:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը