Կարապետյանը լինելու է հերթական պլակատ-պատգամավորներից
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանն իր շրջապատին հայտարարել է, որ ինքն արդեն ընտրված թեկնածու է եւ անիմաստ է անգամ մեկ դրամ ծախս անելը: Դրա համար էլ անգամ նախընտրական քարոզչություն չի իրականացնում: Արդեն քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է Ա. Կարապետյանից այս առիթով պարզաբանում ստանալ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Ինչպես երեւում է, Կարապետյանը լինելու է հերթական պլակատ-պատգամավորներից, որին մարդիկ չեն ճանաչում, բայց «ընտրում են»: Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում ինքն ընտրախախտումների հետ կապված փաստեր է հավաքում. «Դեռ չենք ուզում բարձրաձայնել, ինչ-որ օգնություն են խոստանում մարդկանց, ինչ-որ բաներ պետք է տան, մենք դեռ կխոսենք»:
Մանրամասները`«Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը