Ռուսաստանը չի պատրաստվում «ներել» Հայաստանին տված 500 միլիոն դոլարի վարկը
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, Ռուսաստանը չի պատրաստվում «ներել» դեռ 2009 թվականին Հայաստանին տված 500 միլիոն դոլարի վարկը:
ՀՀ կառավարությունում հույսեր ու¬նեին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցու¬թյան մասին հայտարարությունից հետո ռուսական կողմը կնե¬րի այդ պարտքը՝ որպես «բարի կամքի դրսևորում»: Այդ վարկը Հայաստանը ստացել է երկարատև ու դժվարին բանակցու¬թյուններից հետո: Ընդ որում, այդ պարտքը ծանր պայմաննե¬րով էր տվել՝ տարեկան մոտ 4 տոկոս տոկոսադրույքով: Այն համարվում է Հայաստանի վարկային պորտֆելում ամենա¬ծանր վարկերից մեկը:
Թերթի տեղեկություններով, առավելագույ¬նը, որին համաձայն է ռուսական կողմը այս պահին, վարկի վերակառուցումն է, այսինքն դրա սպասարկման համար վճարումների հետաձգումը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը