Էդգար Ղազարյանի և պատգամավոր Աշոտ Արսենյանի հարաբերությունները վատացել են
Հայկական Մամուլ
Չնայած Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետ դարձավ Քլոսի` ԱԺ ջերմուկցի պատգամավոր Աշոտ Արսենյանի ջանքերի շնորհիվ, սակայն նրանց հարաբերությունները վատացել են:
«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, պատճառների մասին չեն ասում. «ինչո՞ւ էդպես «վատացաք»» հարցին մարզպետի կողմը հարցով է պատասխանել. իսկ Աշոտն ո՞ւմ հետ է լավ, որ մեր հետ լավ լինի: Վայոց Ձորի բոլոր մարզպետների հետ Քլոսն ունեցել է շատ վատ հարաբերություններ, անգամ քրոջ ամուսնու' Պանդուխտ Մանուկյանի և արել է ամեն ինչ, որ վերևները թե Պանդուխտին, թե Սերգեյ Բագրատյանին վատ աչքով նայեն: Հերթը Էդգար Ղազարյանինն է, որը երկար ժամանակ աշխատել է «Ջերմուկ գրուպում», որպես գովազդային մարկետինգի կազմակերպիչ: Ի դեպ, օրերս Ջերմուկ էր այցելել Մոնտե Կառլոյի քաղաքապետը, որին Ջերմուկով մեկ ուղեկցում էին մարզպետն ու Ջերմուկի քաղաքապետը, իսկ Քլոսը, որ համարվում է էդ կողմերի «նայողը», չկար:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը