ԱՄՆ հյուպատոսությունը զինված հարձակման է ենթարկվել Աֆղանստանի հարավում
ԱՄՆ
Աֆղանստանի հարավում՝ Գերատ քաղաքում, զինյալները հարձակվել են ԱՄՆ հյուպատոսության վրա: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 13-ին, հայտնում է Associated Press-ը:
Հարձակմանը նախորդել է պայթուցիկներով լցրած մեքենայի պայթեցումը հյուպատոսության պատերից 60մ հեռավորության վրա: Պայթյունն իրագործվել է մահապարտի կողմից: Դրանից հետո զինյալները կրակ են բացել անվտանգության ուժերի աշխատակիցների վրա:
Նախնական տվյալներով` մահացել է ամերիկյան հյուպատոսությունում աշխատող աֆղան թարգմանիչը, ևս 7 քաղաքացի և 5 անվտանգության ուժերի աշխատակից ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:
Ինչպես նշում է Reuters-ը, Գերատը, որը տեղակայված է Իրանի հետ սահմանից ոչ հեռու, համարվում է Աֆղանստանի համեմատաբար խաղաղ քաղաքը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)