Իսպանիայում Ժոզե Մոուրինյուի անվան մրցաշար կանցկացվի
Սպորտ
Իսպանական «Դեպորտիվո Կանիլյաս» ակումբը միջազգային երիտասարդական մրցաշար կանցկացնի, որը կանվանակոչվի ի պատիվ Ժոզե Մոուրինյուի. տեղեկացնում է Marca-ն:
Մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից 22-ը: Մրցաշարին կմասնակցի «Ֆուլհեմը», որտեղ հանդես է գալիս Մոուրինյուի 14-ամյա որդին՝ ժոզե Մարիուն, ինչպես նաև «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտոսը», «Ատլետիկոն» և «Վերդերը» (երիտասարդական թիմեր):
Մոուրինյուն մեծ ներդրում է ունեցել «Դեպորտիվո Կանիլյասի» գործունեության մեջ, ինչես նաև 8 հազար եվրո է տրամադրել երեխաների մարզահագուստների և այլ խնդիրներ կարգավորելու համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում