Այն փաստաթուղթը, որի շուրջ բանակցվել է չորս տարի, երևի հնարավոր չէ ստորագրել. Թևան Պողոսյան
Քաղաքական
Այսօրվա դրությամբ հասկանալի է, որ այն փաստաթուղթը, որի շուրջ բանակցվել է չորս տարի, երևի հնարավոր չէ ստորագրել, քանի որ կա հակասություն Մաքսային միության և առնվազն խորը և համապարփակ առևտրի ծրագրի շրջանակներում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Սրանից ելնելով` պետք է ընկալենք, որ ասոցացման համաձայնագրում նաև կային այլ կետեր` վիզաների դյուրացման խնդիրն էր, միգուցե նաև` վիզաների ազատականացման, քաղաքական տարբեր ժողովրդավարական ինստիտուտների բարելավումը, միգրացիոն խնդիրների շրջանակը: Սրանք դաշտեր են, որոնց մասին դեռ կարելի է խոսել: Եվրոպայի հետ, ինչքան որ կարողանանք, կշարունակենք մեր բարեփոխումները. դա իսկապես ցանկալի է»,- ասաց Թևան Պողոսյանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող