Արմեն Ռուստամյանը՝ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելու մասին
Քաղաքական
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արեմ Ռուստամյանն այսօր, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջերս Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելուն, ասաց, որ ինքն ակնկալում էր այս հարցը նման ավարտ է ունենալու:
«Ակնկալում էինք, որ այս հարցը նման ավարտ է ունենալու, որովհետև մնացած բոլոր դեպքերում էլ այդպես է եղել, արդարացվել են և մեղավոր են եղել մյուս կողմերը։ Սրանք, դժբախտաբար, խնդիրների այն շարքն են կազմում այդ անձի հետ կապված, որ իրենց բնույթը չեն փոխում: Եթե այդպես որակվում էր որպես պաշտպանություն, ապա նվազագույն իրավաբանական գիտելիքներ ունեցողը պետք է հստակ սահմաներ, որ դա եղել է գերազանցումով անհրաժեշտ պաշտպանություն, առնվազն դա պետք է գրանցեր: Բայց, որ լարվածութությունն այս խնդրի հետ կապված պահպանվելու է, միանշանակ է, - ասաց Արմեն Ռուստամյանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող