ՀՀ-ում չկա մի քաղաքացի, որ հոգու խորքում համաձայն չէ նրա հետ, որ մեր համագործակցությունը տեղին է. Հեղինե Բիշարյան
Քաղաքական
Մաքսային միության հետ համագործակցության պայմանավորվածության ձեռքբերումն արդեն վերջին օրերին բավականին լուրջ քննարկման առարկա է դարձել, և ես կարծում եմ, որ ՀՀ-ում չկա մի քաղաքացի, որ հոգու խորքում համաձայն չէ նրա հետ, որ մեր համագործակցությունը տեղին է, եթե նույնիսկ բարձրաձայն արտահայտվում է բացասական: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը:
«Չկա և չի կարող լինել մի երկիր, որ մեկ այլ երկրի մեղադրի համագործակցելու տարբեր պետությունների հետ: Սա շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ այս համագործակցությունը բխում է մեր պետության շահերից, բխում է ԼՂՀ-ի շահերից, և դրան զուգահեռ մենք մեր հարաբերությունները, որոնք ձեռք ենք բերել Եվրամիության հետ, շարունակենք, - ասաց Հեղինե Բիշարյանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող