Ստեղծվում է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը
Հայաստան
ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը, որի նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
Կառավարության որոշմամբ «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերի դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարությունը:
Իր նախկին որոշումներից մեկում կառավարությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց միջոցով կապահովվեն ՀՀ ԿԱ ՊԵԿ տրամադրվող` գործունեության տեսակների անվանումները ներառող տեղեկությունների ավտոմատ մշակումը և իրացումը:
Ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը հստակեցրել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կանոնադրության մի շարք դրույթներ` ապահովելով հիմնադրամի արդյունավետ գործունեությունը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից