Կուզենայի, որ Տիգրան Առաքելյանը ժամ առաջ ազատ արձակվեր. Գալուստ Սահակյան
Քաղաքական
«Ես ոչինչ չունեմ Տիգրան Առաքելյանի նկատմամբ, երիտասարդ տղա է, և որպես քաղաքացի` կուզենայի, որ ժամ առաջ ազատ արձակվեր: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Վերջինս, խոսելով Սուրեն Խաչատրյանի որդուն ազատ արձակելու մասին, ասաց, որ գործը դատաիրավական համակարգում է, և այնտեղից համոզիչ պատասխաններ են տրվում հանրությանը:
«Նրանք, ովքեր բացասական վերաբերմունք ունեն Սուրեն Խաչատրյանի և նրա ընտանիքի վերաբերյալ, բողոքում են, որ անարդար է, իսկ նրանք, ովքեր բարեկամական հարաբերությունների մեջ են Խաչատրյանի հետ, կարծում են, որ որոշումն արդար է: Դա այլ մարմնի խնդիրն է, և ինքը դատարանը թող իր որոշումը կայացնի»,-ասաց Գալուստ Սահակյանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող