Չգիտեմ` որքան երկար կկարողանա խաղալ Բերեզովսկին. Պետրոսկու
Սպորտ
Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրոսկուն sport express-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն.
«Անընդհատ հետաքրքվում եմ, թե առողջական ինչ վիճակում են թիմի ֆուտբոլիտները ազգային հավաքականների կազմում: Երբ հետևում էի Ռուսաստան-Լյուքսեմբւրգ հանդիպմանը, վաղեցա, երբ Կոկորինին փոխարինեցին, միանգամից մտածեցի` միգուցե վնասված է: Ցավոք, Ռոման Բերեզովսկին Չեխիա-Հայաստան խաղում վնասվածք ստացավ: Անցած մրցաշրջանում մենք լավ շրջան անցկացրինք, երբ դարպասապահը Բերեզովսկին էր, ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին դարպասը վստահեցի Շունինին: Նա երիտասարդ է և մեր թիմի ապագան: Բոլորը դա հասկանում են: Սակայն նա այդ խաղերում այդքան էլ հաջող հանդես չեկավ. հոգեբանորեն նրա համար հեշտ չէր, այդ պատճառով էլ կիկին վերադարձրինք Բերեզովսկուն: Սակայն Բերեզովսկին գրեթե 40 տարեկան է, և չգիտեմ որքան երկար նա կկարողանա խաղալ, իսկ ես ցանկանում եմ մրցակցություն տեսնել»,-նշել է մարզիչը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում