Ինյեստան մերժեց «Բարսային»
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» 29-ամյա կիսապաշտպան Անդրես Ինյեստան մերժել է պայմանագիրը երկարաձգելու կատալոնյան ակումբի առաջին առաջարկը. տեղեկացնում է Marca-ը:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դժգոհ է առաջարկվող աշխատավարձից:
Ինյեստայի ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2015-ին: Կատալոնյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկում է 3 տարվա պայմանագիր և 12 եվրո աշխատավարձ` գումարած 3 մլն բոնուսային գումար, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստը, ով աշխատավարձի քանակով կզիջի միայն Մեսսիին:
Նշենք, որ այժմ Ինյեստան չի ընդգկվում նույնիսկ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում