«Օզբիլիսին և Մովսիսյանին չենք վերցրել, որ մեկ խաղ հետո հանգստանան». Ռեյնգոլդ
Սպորտ
Sovsport.ru-ի փորձագետ Վալերի Ռեյնգոլդը, Ռոսաստանի առաջնության 8-րդ տուրում «Սպարտակի» և «Վոլգայի» միջև կայանալիք հանդիպման մասին խոսելով, անդրադարձել է նաև Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսին և Յուրա Մովսիսյանին:
«Օզբիլիսի և Մովսիսյանի բացակայությունը կզգացվի: Բոլորին հեռացրեցինք, նրանց վերցրեցինք: Եվ նրանք դեռ չեն խաղալու: Ինչու՞ են նրանք վնասվածքներ ստանում: Պատրա՞ստ չեն, ինչ է: Ամռանը վա՞տ են մարզվել: Նրանց չենք վերցրել, որ մեկ խաղ հետո հանգստանան»,- մասնագետի խոսքերը մեջբերում է sovsport-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում