ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Սուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ 

Կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպում Երևանում

Քաղաքական

Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում Երևանում այսօր տեղի է ունեցել կրթության նախարարների հանդիպում, որին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի, ԵՄ Խորհրդում նախագահող Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի, Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի, Ուկրաինայի կրթության և գիտության փոխնախարար Եվգենի Սուլիմայի, Մոլդովայի կրթության փոխնախարար Լորետա Հանդրաբուրայի, Բելառուսի կրթության և գիտության փոխնախարար Վիկտոր Յակժիկի և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունները: Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամմադ Գուլիևը և դեսպան, Եվրամիությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ֆուադ Իսգանդարովը: Հանդիպման սկզբում ԵԲԿՏ հայաստանյան քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է ՙԲոլոնյան գործընթացի վերջին զարգացումներն ու մարտահրավերները՚ թեմայով զեկույցը: Այնուհետև պատվիրակության ղեկավարները ներկայացրել են իրենց երկրներում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը, Բոլոնիայի գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև եվրոպական միասնական կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրները: Իր զեկույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կրթության ոլորտի մարտահրավերները նույն են, ինչ եվրոպական շատ երկրներում՝ հիմնական շեշտը դնելով Բոլոնյան գործընթացի շրջանակում իրականացվող բարեփոխումներին: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է բուհերի ինքնավարության, ուսանողների իրավունքների, բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների և բուհերի արդիականացման խնդիրներին: Արմեն Աշոտյանը նաև նշել է, կրթության ոլորտում պետք է ընդլայնել հասարակական սեկտորի ներգրավվածությունը, ինչպես նաև առավել ակտիվ լրացնել բիզնեսի և կրթության միջև եղած անջրպետը՝ ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման համատեքստում: Իր զեկույցում նախարարն անդրադարձել է կրթության ոլորտում միջազգային աջակցության խնդրին՝ նշելով, որ առանց վերջինիս՝ ավելի դժվար կլիներ հաղթահարել ոլորտում առկա մարտահրավերները և խոչընդոտները: Վերջում Արմեն Աշոտյանը նշել է նաև ՙուղեղների արտահոսքի՚ խնդիրը՝ ընդգծելով, որ բոլոր երկրները պետք է ստեղծեն հնարավորություններ, որպեսզի երիտասարդները վերադառնան և աշխատեն՝ հօգուտ իրենց երկրների առաջխաղացման: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բոլոր պատվիրակություններին՝ հնչեցրած զեկույցների և առաջարկների համար:

Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն ներկայացրել է զեկույց' նոր Էրազմուս+ ծրագրի և Հորիզոն 2020 ծրագրի շրջանակներում Մարի Սկլոդովսկա Կյուրի գործողության վերաբերյալ: Հանձնակատարը նաև անդրադարձել է կրթության որակի, բուհերի վարկանիշավորման, կրթության միջազգայնացման, բուհերի արդիականացման, ինչպես նաև ուսանողների շարժունության խնդիրներին:

Հանդիպման շրջանակում կազմակերպվել է կլոր-սեղան քննարկում` բարձրագույն կրթության բարեփոխումների և առկա մարտահրավերների, ոլորտում պետության դերակատարության վերաբերյալ:

Մասնակից երկրների պատվիրակությունները ներկայացրել են զեկույցներ' հետևյալ թեմաներով.

ՏԵՄՊՈՒՍ և Էրազմուս Մունդուս ծրագրերի շրջանակներում իրականացվող կրթական և վերապատրաստման ծրագրերի դերը ԱլԳ անդամ-պետությունների բարձրագույն կրթության համակարգերի բարեփոխումների վրա:

Համալսարանական ուսումնական ծրագրերի արդիականացումը, դասավանդման նոր մեթոդները և համալսարան-բիզնես ոլորտ համագործակցությունը. որակի ապահովման նպատակով եվրոպական չափորոշիչների և կանոնակարգերի վերանայումը և ԱլԳ անդամ-պետություններում փոխճանաչման ընթացակարգերի բարելավումը:

Երևանյան նախաձեռնություն՝ ԱլԳ անդամ-պետությունների համալսարանների միասնական վարկանշային համակարգի ստեղծում, ԱլԳ անդամ-պետությունների ցանցային համալսարանի հիմնում:

Օտարերկրյա ուսանողներին ներգրավելու նպատակով շարժունության և միջազգայնացման ռազմավարություններն ու քաղաքականությունը (կրթաթոշակային ծրագրեր, երկկողմ համաձայնագրեր, փոխճանաչման գործիքների կիրարկում և այլն): Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության (դեպի դուրս՝ այլ երկրներ և ներս՝ այլ երկրներից տվյալ երկիր) հիմնական խոչընդոտները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-իԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանըՖինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան գոտու կասեցմանըՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ)Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունըԵրևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցելԲորել. ԵՄ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մեկ այլ երկրի Շենգենից դուրս մղելLinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետՊակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo
Ամենադիտված