Որտեղ են աշխատում հայ պաշտոնյաների զավակները (ֆոտո)
Հասարակություն
Հասարակությունը այն համոզման է, որ հայ պաշտոնյաների զավակներն ապրում են ցոփ ու շվայտ կյանքով, ղեկավարում են բիզնեսներ:
Թե ինչով են զբաղվում պաշտոնյաների զավակաները, դիտե′ք ներկայացավող նյութում:
![]()
Սեդրակ Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանի որդին, 2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են «Փլեյ Սիթի» սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊԸ-ն, Հայաստանում «Տոյոտա» ընկերության պաշտոնական դիլեր «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ-ն:
![]()
Լևոն Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանի որդին, 2008 թվականից հանդիսանում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին` Գուրգեն Դումանյանը, ԱԺ Աշխատակազմի ղեկավարն է:

Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն է:

ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավական լուրջ բիզնեսներ ունի։ Նա արտադրական, առեւտրային եւ սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ-ի հիմնադիրը եւ 100% բաժնետերն է։ Միաժամանակ զբաղվում է հանքարդյունաբերությամբ եւ «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության բաժնետերն է: Նաև Երևանի ավգանու անդամ է:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող