«Ազգ». Ատոմակայանը կարտահանի չօգտագործված միջուկային վառելիքը և կաշխատի ևս 10 տարի
Հայկական Մամուլ
Հայկական աէկին Հայաստանի կառավարությունը երեկ միջուկային նյութերի արտահանման արտոնագիր տվեց: Ներկայացնելով հարցըՙ էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ հնարավոր չէր լինում Հայաստանից տեղափոխել տարիներ առաջ բերված միջուկային վառելիքը: Այժմ վառելիք տրամադրող գործարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որոշակի գումարով այն հետ կընդունի արդեն մշակված վառելիքը: Մասնավորապես, հնարավոր կլինի Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել ներկայումս աէկում եղած յոթ հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքները, որոնք աէկ են ներկրվել 1979 եւ 1987 թվականներին եւ առկա թերությունների պատճառով չեն օգտագործվել:
Նիստից հետո էկոնոմիկայի նախարարը լրագրոներին հայտնեց, որ հայկական աէկի գործունեությանը կերակարացվի եւս 10 տարով, այսինքնՙ մինչեւ 2026 թվականը:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը