«Հայջրմուղկոյուղի»-ն «քերում է մարդկանց կաշին»
Հայկական Մամուլ
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներին պարտադրում է ջրաչափեր տեղադրել, սակայն մարդիկ չեն ենթարկվում: Բնակիչների խոսքով՝ ջուրն իրենց հասնում է ինքնահոս եղանակով պապենական սարերից, եւ ընկերությունը որեւէ ծառայություն չի մատուցում իրենց, ավելին, անգամ «փտած խողովակները չեն հիմնանորոգում»:
Ինչպես գրում է «Ժողովուրդ»-ը նույնիսկ մտավախություն կա, որ ջրաչափ դնելուց հետո խողովակները կպայթեն: Իսկ «Հայջրմուղկոյուղի»-ն, փոխանակ իրավիճակից ելքեր գտնի, հեշտ փող աշխատելու տարբերակ է մշակել: Նրանք ջրի հաշվարկը կատարում են խողովակի տրամագծով կամ անձի թվով' մեկ անձի համար հաշվարկելով 5 խմ ջուր, եւ ամսական ամեն ընտանիքի պարտադրում են վճարել 10-18 հազար դրամ:
Չվճարելու դեպքում այն կուտակվում է որպես պարտք, որը մեծանալուց հետո ՓԲԸ-ն արդեն դատարանների միջոցով դրված կալանքների գնով «քերում է մարդկանց կաշին»: Նշենք, որ Վարդենիսը ՀՀ-ում միակ բնակավայրն է, որտեղ ջրաչափեր չկան, եւ նախկինում մարդիկ ջրի համար վճարել են 2000 դրամ:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը