Ո՞ւր գնալ՝ Ալեքսանյանի 7 զավակների կնունքի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանի եղբոր որդու հարսանիքին
Հայկական Մամուլ
Իշխանական էլիտան սեպտեմբերի 28-ին դժվարին կացության առաջ է հայտնվելու, տեղի են ունենալու երկու էական իրադարձություններ. Սամվել Ալեքսանյանը որոշել է կնքել յուր 7 զավակներին, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ եղբոր որդուն է ամուսնացնում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ հրավիրյալները քանի օր է՝ չեն կողմնորոշվում, թե որ միջոցառմանը ներկա լինեն: Սակայն քանի որ երկու միջոցառումներն էլ տեղի են ունենալու Զանգվի ձորում, համապատասխանաբար՝ «Փարվանայում» և «Ֆլորենցիայում», իսթեբլիշմենթը որոշել է մի տեղից մյուսը փոխատեղվել:
Հիշեցնենք, որ Լիմինդրովիչը լքել է իր ավանդական քավորին՝ իշխանություններից հեռացած Լեդի Հակոբին, հիմա նրա քավորն արդեն ոչ անհայտ Սամվել Կարապետյանն է՝ «Տաշիրի» սեփականատերը: Ի դեպ, կնունքի հրավիրատոմսերը տպագրված են եղել «Պաչի» կոնֆետի շքեղ տուփերի վրա: Բոլորը գնահատել են այս նոուհաուն կնունքի արարողակարգի մեջ:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը