ԱԺ պատգամավորները հայտնվել են շոկի մեջ
Հայկական Մամուլ
Մի քանի օր է' ԱԺ պատգամավորները հայտնվել են շոկի մեջ. նրանց ապշեցրել է այն հանգամանքը, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ինքն իր մասին խոսում է հատուկ մեծարանքով, երրորդ դեմքով: Չորեքշաբթի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավորներին բախտ վիճակվեց մի քանի անգամ ամբիոնից լսել Էդ. Նալբանդյանի պարզաբանումները:
Եվ այդ ողջ ընթացքում նա իր մասին խոսում էր նման արտահայտչաձեւերով. «ԱԳ նախարարը հանդիպել է», «պարոն նախարարը կարծում է», «պարոն Նալբանդյանը զգուշացրել է», «Էդվարդ Նալբանդյանն ասաց» եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ե՛ւ կոալիցիոն, ե՛ւ ոչ կոալիցիոն պատգամավորներն իրենց զարմանքն էին հայտնում Նալբանդյանի նման պահվածքի վերաբերյալ՝ ասելով, որ դա ինքնասիրահարվածության գագաթնակետն է:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը