ԲՀԿ-ն` հակասական
Հայկական Մամուլ
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե մինչեւ ՄՄ-ին անդամակցելու մասին հայտարարելը Սերժ Սարգսյանը պետք է հիմնական քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ անցկացներ: «Մեզ թող ոչինչ չսովորեցնեն, Սահմանադրության հոդվածներ չկարդան: Այո՛, նախագահն ունի լիազորություն, բայց երկրի համար վճռորոշ խնդիր է»,-նշեց նա' հավելելով, որ ԱԺ-ում իշխող մեծամասնությունը համապատասխան հրահանգի դեպքում մեկ մարդու նման կողմ կքվեարկի փաստաթղթին: Այնինչ նա կարեւորում է նման հարցերը հանրաքվեի դնելու եւ ժողովրդի տեսակետն այդպես իմանալու հարցը:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ 4 տարի շարունակ ԵՄ-ի հետ ամենայն մանրամասնությամբ քննարկումներ անցկացնելուց հետո այդ գործընթացից հետ կանգնելը վկայում է մեկ բանի մասին. «Մենք Եվրոպայի առջեւ արժանապատվության ու վստահության կորուստ ունենք»:
Մինչդեռ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 2-ին ասել էր. «ՌԴ-ն այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարեւորագույն ռազմական գործընկերն է... ես չեմ կարծում, որ որեւէ հայ մարդ կցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը