Կոլորադո նահանգում սկսված ջրհեղեղը խլել է 4 մարդու կյանք
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում սկսված ջրհեղեղի զոհ է դարձել 4 մարդ. հայտնում է Reuters-ը:
Մոտ 2 հազար մարդ էվակուացվել է Լեոն քաղաքից, որտեղ եղել է տարերքի ամենաուժգին հարվածը: ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի աշխատակիցների փոխանցմամբ` 172 մարդ մնում է դեռևս անհետ կորած:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել: Ջրհեղեղն առաջացել է տեղատարափ անձրևների պատճառով, որոնք սկսվել են այս շաբաթվա կեսին: Կոլորադոյի որոշ շրջաններում նկատելի են նաև սողանցքները:
Արտակարգ իրավիճակի ռեժիմը թույլ կտա արտակարգ իրավիճակների տեղի վարչությանը՝ դաշնային օգնություն ստանալ ջրհեղեղի դեմ պայքարի համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)