Daily Mail. Ադրբեջանը փորձել է կաշառել «Եվրատեսիլ»-ի ժյուրիի անդամներին
Ադրբեջան
Մի շարք հեռուստաալիքների ղեկավարներ պնդում են, որ Ադրբեջանը և ևս մի քանի երկիր կաշառք են առաջարկել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում իրենց մասնակիցների օգտին ձայների համար: Ինչպես գրում է Daily Mail-ը, Ադրբեջանն ու ևս 4 երկիր դիմել են բազմաթիվ անազնիվ մեթոդների՝ ավելի շատ ձայն հավաքելու նպատակով: Պարբերականի փոխանցմամբ` Ադրբեջանն առաջարկել է այնպիսի խոշոր գումար, ոևը կբավականացներ ամբողջ տարին անհոգ ապրելու համար:
Եվրոպայում հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ վերջին 3 տարվա ընտացքում որոշ երկրներ սկսեցին շրջանառել ձայների կաշառքի մասին լուրերը: Շվեդական Skanska Dagbladet թերթում այս շաբաթ մասնակից երկրների պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ մյուս պատվիրակությունների ներկայացուցիչները փորձել են համաձայնության գալ նրա հետ ձայների «գնման» հարցով: Այդ նույն մարդը նշել է, որ այս տարի Ադրբեջանի ներկայացուցիչները նրան խոշոր գումար են առաջարկել ժյուրիի անդամների հետ «պայմանավորվածության» համար:
Նշվում է նաև, որ ադրբեջանական պատվիրակության անդամները բաժանել են լիտվացի ուսանողներին անվճար բջջային «SIM» քարտեր և վճարել են գումար՝ իրենց մասնակցի օգտին քվեարկելու համար: Աղբյուրը նշում է, որ նման կերպ են վարվել նաև մակեդոնական և ռուսական պատվիրակությունները:
Սիետսե Բեկկերը՝ Eurovision Song Contest-ի կազմակերպության պատասխանատուն նշել է, որ այս պահին տարվում է հետաքննություն, սակայն «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի փորձագետները գտնում են, որ այդ հետաքննությունը ոչ մի արդյունք չի տա, և այդ ուղղությամբ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկվի. փոխանցում է haqqin.az-ը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող