Ռոնալդուն և «Ռեալը» կկնքեն պատմության ամենշահութաբեր գործարքը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ:
Նոր պայմանագրի համաձայն` պորտուգալացին «Ռեալի» կազմում հանդես կգա ևս 5 տարի:
Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 1,5 անգամ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան Գարեթ Բեյլը:
Ռոնալդուն կստանա տարեկան 15 մլն եվրո: 5 տարվա ընթացքում ֆուտբոլիստը կստանա 155 մլն, ինչը ամենաշահութաբեր գործարքն է ֆուտբոլի պատմության մեջ:
Ամենաշատ տարեկան աշխատավարձը ստանում էր Սամուել Էտոն՝ «Անժիում», սակայն նրա պայմանագրի ընդհանուր գումարը պակաս է Ռոնալդուին առաջարկվող գումարից. տեղեկացնում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում