Ինչպես չուտել շրթներկը
Այլ
Հրաշքներ չեն լինում. անգամ ամենակայուն շրթներկը շուտ «ուտվում է»: Իսկ եթե ձեր շուրթերը չոր և ճաքած են, ապա ցանկացած շրթներկ շրթունքներին երկար չի մնա:Այն հավասարաչափ չի նստում շուրթերին. հիշեք այդ մասին և հետևաբար նախևառաջ պայքարեք ձերշութերի չորացման դեմ: Գրում է LN-ը:
Պիլինգ արեք. Օգտվեք տատիկի միջոցներից. փափուկ ատամի խոզանակով շփեք ձեր շուրթերը: Այնուհետև վրան մեղր քսեք և թեթևակի շփեք: Այդ միջոցը կկանխարգելի շուրթերի չորացումը, կհարթեցնի և կփափկեցնի դրանց մաշկը:
Ընդգծեք շուրթերի կոնտուրը. Այդ կարելի է անել հատուկ մատիտի միջոցով: Միայն դրանից հետո շրթներկը քսեք շուրթերին: Խորհուրդ է տրվում ընտրել սնուցող շրթներկ:
Շուրթերի վրա դրեք հիգիենիկ անձեռոցիկ և «խոնավացրեք» շուրթերը: Դրա շնորհիվ շրթներկը առավել երկար կմնա, իսկ շուրթերը չեն չորանա:
Խորհուրդ. Շրթները անմիջապես բալզամի կամ որևէ այլ խոնավացնող քսուքի վրա մի քսեք, նախ շուրթերը չորացրեք անձեռոցիկով, հակառակ դեպքում` շրթներկը շուտ կմաքրվի:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող