Բնակարանի ինտերիերն ազդում է տրամադրության վրա
Հասարակություն
Բնակարանում հաճելի ջերմության և ուրախության լուսավոր մթնոլորտ ստեղծելու համար պետք է տան ինտերիերում տաք, հյութեղ գույներ ընդգրկել՝ կարմիր, վարդագույն, նարնջագույն, դեղին: Շատ կարևոր է ճիշտ ընտրված լուսավորությունը: Գրում է Kiss.am-ը:
Բնակարանի ինտերիերն ազդում է տրամադրության վրա
Լույսը պետք է վառ լինի, հագեցած և անպայման կամ վերևից ներքև, կամ ներքևից վերև ուղղված: Փորձե՛ք խուսափել ինչ-որ անկյունից ընկնող լույսերից: Փոխե՛ք հնաոճ ջահը, նորաձև բրաներ կախեք, վարագույրների համար նոր կտորներ գնեք՝ այլ գույնի, հատվածական լուսավորություն տեղադրեք:
Բնակարանի ինտերիերն ազդում է տրամադրության վրա
Ձեր բնակարանի գունային պատկերը կարելի է փոխել այնպիսի մանրուքների միջոցով, ինչպիսիք են նոր սփռոցը, անձեռոցիկները, բազմոցի բարձերի կտորները, գորգերը և կարպետները: Գունային նոր մթնոլորտում դուք ձեզ այլ կերպ կզգաք, իսկ դա նշանակում է, որ ձեր տրամադրությունը կբարձրանա:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող