Հետաքրքիր է իմանալ` ինչու են միմյանց զարկում գավաթները
Այլ
Իսկ դուք գիտե՞ք, որ գավաթները միմյանց զարկելու ավանդույթը ծագել է խնջույքի ժամանակ միմյանց թունավորելու վտանգը բացառելու պատճառով:
Միջին դարերում ըմպելիքի մեջ թույն գցելու հավանականությունը բավականին մեծ էր: Այդ պատճառով մարդիկ խնջույքների ժամանակ գավաթներն ուժգին միմյանց էին զարկում, որպեսզի ընպելիքը մեկի գավաթի եզրից լցվեր մյուսի գավաթի մեջ: Դրանով երաշխավորվում էր, որ ներկա գտնվողներից ոչ մեկը թույն չգործածեր, քանի որ այդ դեպքում ինքն էլ կթունավորվեր: Իսկ որևէ մեկի հետ գավաթ զարկելուց հրաժարվելը սարսափելի վիրավորանք էր և ուղղակիորեն հրաժարվելը նշանակում էր, որ հրաժարվողը դիմացինին իր թշնամին է համարում և խոստովանում է, որ ուզում է նրան թունավորել: Գրում է Kiss.am-ը:
Այդ ժամանակներում նաև ամեն ոք կարող էր առաջարկել ըմպելիքով լի գավաթները փոխանակել: Այդ խնդրանքը մերժելը նույնպես գնահատվում էր որպես վիրավորանք, և անմիջապես մի շարք հարցեր էին ծագում: Այս հետաքրքիր փաստի մասին այժմ քչերը գիտեն, սակայն բաժակներն իրար զարկելու ավանդույթը շարունակվում է նաև մեր օրերում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող