8 ապշեցուցիչ սիրային պատմություն (ֆոտո)
Այլ
Ի՞նչ է սերը: Ոչ ոք հստակ չի կարող ասել: Ինչ-որ մեկի համար դա նոր պայուսակ է, մյուսի համար` 25 վարդ, իսկ ինչ-որ մեկի համար էլ` ամբողջ ժամանակը… Ժամանակը… Կյանքը… կյանք, որն անցնում է սիրելի մարդու կողքին:
1. Զույգը մահացել էր ձեռք ձեռքի տված` 72 տարի համատեղ կյանքից հետո:

Նորմա և Գորդոն Յեգերները 90 տարեկան էին: Նրանք ամուսնացել էին 72 տարի առաջ: Ավտովթարից հետո նրանց երկուսին հոսպիտալացրին: Բժիշկները նրանց միասին պառկեցրին ինտենսիվ թերապիայի բաժին: Նրանք հազիվ կարողանում էին պատասխանել հարցերին, բայց պինդ բռնել էին իրար ձեռքերը: Գորդոնի մահից ուղիղ մեկ ժամ անց մահացավ նաև Նորման, բայց այդպես էլ ձեռքը բաց չթողեց:
Զույգը ծանոթացել էր, երբ Նորման սովորում էր քոլեջում, իսկ Գորդոնն այդ ժամանակ աշխատում էր Շևրոլեի Պետական կենտրոնի տեխսպասարկման բաժնում: Նրանք ամուսնացել էին 1932թ.-ին: Նորման և Գորդոնն ունեն 4 երեխաներ՝ մեկ դուստր և երեք որդի:
2. Զույգն ավելի ուժեղ դարձավ դժբախտ պատահարից հետո:

Շատ քիչ դեռահասներ են կարողանում պահպանել իրենց հարաբերությունները մինչև քոլեջն ավարտելը, բայց Թեյլոր Մորրիսն ու Դանիել Քելլին անցել են շատ ավելի բարդ փորձությունների միջով: Այովայի բնակիչները նույնիսկ քոլեջից հետո շարունակեցին հանդիպել, իսկ 2007թ.-ին Մորրիսն անցավ զինվորական ծառայության Ռազմածովային ուժերում: Որոշ ժամանակ անց նրան տեղափոխեցին Պայթյունավտանգ իրերի ստորաբաժանում, և զույգը տեղափոխվեց Վիրջինիա-Բիչ: Երբ Մորրիսն արդեն 2-րդ դասի ավագ էր, նրան ուղարկեցին Աֆղանստան: Հենց այդ ուղևորության ժամանակ Մորրիսը պատահաբար կանգնում է ինքնաշեն ռումբի վրա և կորցնում երկու ոտքերն ու ձեռքերը: Չնայած ամեն ինչին` զույգը անբաժան է: Գրում է blognews.am-ը:
Նրանց սիրո պատմությունը շրջել է ամբողջ աշխարհով: Նրանց լուսանկարները տեղադրվել էին «BuzzFeed» կայքում և վերջին տվյալներով ավելի քան 2 միլիոն դիտում ունեն:
3. 96-ամյա տղամարդը իր կնոջ պատվին երգ էր գրել, ում հետ ապրել էր 72 տարի:

Ֆրեդ և Լորրեյն Ստոբաուները միասին 72 տարի են ապրել: Այդ պատճառով երբ Լորրեյնը մահացավ, 96-ամյա Ֆրեդը չէր կարողանում համակերպվել այդ փաստի հետ: Նա կորցրել էր իր կյանքի մեծագույն սերը: Կնոջ մահից որոշ ժամանակ անց Ֆրեդը երգ գրեց նրա պատվին: Այնուհետև, պատահաբար որոշեց այդ երգն ուղարկել երգահան-կատարողների մրցույթին, որն անցկացվում էր «Green Shoe Studio»-ում: Երգը հարկավոր էր ուղարկել համացանցով, բայց Ֆրեդը դա արեց հասարակ փոստարկղի միջոցով: «Green Shoe Studio»-ում երգը շատ հավանեցին և ոոշեցին զբաղվել Ֆրեդի պրոդյուսինգով:
4. Ժամանակակից Ռոմեոն և Ջուլիետը, ովքեր ինքնասպան եղավ, քանի որ չէին կարող միասին լինել:

2009 թ.-ին երկու դժբախտ սիրահարներ ինքնասպան եղան այն բանից հետո, երբ տեղական գյուղխորհուրդը (պանչայատ) հրամայեց նրանց կա՛մ չեղյալ համարել իրենց ամուսնությունը, կա՛մ մահանալ: Ամրինը մահմեդական էր, իսկ նրա ամուսինը՝ Լոկեշը, դավանում էր հնդուիզմը: Այդպիսի հարաբերություններն ուղղակի անընդունելի էին նրանց հասարակությունում, այդ պատճառով զույգը որոշեց թունավորվել: Ոստիկանությունը մեղադրեց ողջ պանչայատին, որ նրանք խրախուսում են ինքնասպանությունները:
5. Ամուսինները, մահանալով ժամերի տարբերությամբ, դրանով իսկ կատարել են «սիրո եզրափակիչ գործողությունը» 66 տարի համատեղ կյանքից հետո:

Հարոլդ Կնապկեն ծանոթացել էր իր կնոջ` Ռութի հետ երրորդ դասարանում: Ամուսնացել էին դպրոցն ավարտելուց հետո: Ամուսինները մահացել էին նույն օրը` ժամերի տարբերությամբ, 66 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո: Նրանց երեխաներն անվանում են ծնողների մահը «սիրո եզրափակիչ գործողություն»:
Ռութը իր մահից որոշ ժամանակ առաջ վարակվել էր ինչ-որ անհասկանալի հիվանդությամբ, և պարզ էր արդեն, որ նա չի առողջանա: Նրանց դուստր Մարգերեթը հիշում է, որ երբ այդ լուրը հայտնեցին հորը, նա շատ հանգիստ ընդունեց այն, բայց տեսան, որ նրա մեջ ինչ-որ բան փոխվեց: Դրանից մի քանի օր անց երեխաները նկատեցին, որ Հարոլդը շատ հիվանդ տեսք ունի: Երեք օր անց` առավոտյան 7.30, նա մահացավ:
Հոր մահից հետո երեխաները հավաքվեցին մոր անկողնու մոտ, որն այդպես էլ ուշքի չէր եկել և ասացին. «Հայրիկը սպասում է քեզ «վերևում»: Արդեն ժամանակն է եկել, որ դու էլ գնաս այնտեղ: Մի մնա մեզ համար»: Ռութ Կնապկեն մահացավ նույն օրը`երեկոյան 6.30: Հարոլդը 91 տարեկան էր, իսկ Ռութը՝ 89:
6. Զույգը վերամիավորվեց բուխարիում գտած հին նամակի շնորհիվ:

Զույգն ամուսնացավ այն բանից հետո, երբ վաղուց կորցրած նամակը գտնվեց բուխարու ետևից: 2009թ.-ին 42-ամյա Սթիվ Սմիթը և Կարմեն Ռուիսը 16 տարի բաժանումից հետո վերջապես ամուսնացան:
20 տարեկանում նրանք նշանվել էին, որից հետո Կարմենը ուսանողական ծրագրով մեկնել էր Մեծ Բրիտանիա, սակայն մեկ տարի անց Ֆրանսիա վերադառնալուց հետո նրանք բաժանվեցին: Մի քանի տարի հետո Սթիվը Կարմենին նամակ գրեց հարաբերությունները վերականգնելու համար, բայց աղջկա մայրը նամակը դրեց բուխարու վրա, և այն պատահաբար ընկավ նրա ետևը: Այն մեկ տասնամյակ նույն տեղում մնաց, միչև որ հարկ եղավ բուխարին փոխարինել: Կարմենն արդպես էլ չէր ամուսնացել և չէր մոռացել իր առաջին սերը: Նամակում գրված էր. «Ես հուսով եմ, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է: Ես գրում եմ հարցնելու համար, թե ինչպես են քո գործերը, ինչով ես զբաղվում, դու երբևէ մտածե՞լ ես իմ մասին: Լավ կլիներ քեզանից ինչ-որ լուր ստանալ, խնդրում եմ` պատասխանիր, եթե դժվար չէ: Սթիվ»:
Կարմենն ասում է, որ ի սկզբանե շատ էր հուզվում նախքան զանգելը, քանի որ շատ ժամանակ էր անցել, բայց ամեն ինչ լավ ընթացավ, և նրանք որոշեցին հանդիպել: Հանդիպեցին Փարիզում մի քանի օր հետո, իսկ հիմա արդեն ամուսնացած են:
7. Զույգ, որը միանման է հագնվում արդեն 35 տարի:

Դոնալդ Փեզերսթոունը նկարիչ է, սակայն հայտնի է խոտածածկերի համար վարդագույն ֆլամինգոյի հայտնագործությամբ: Սակայն հարազատները գիտեն նրան և կնոջը՝ Նենսիին, որպես շատ մտերիմ և ռոմանտիկ զույգի: Արդեն 35 տարի նրանք ուր որ գնան, նույն հագուստներն են հագնում:
8. Դեռահասն իր ընկերոջը 8 տարի գրկած էր տանում:

Քանի որ սերը վերաբերում է ոչ միայն տղամարդու և կնոջ միջև հարաբերություններին, մենք այս պատմությունն էլ ենք ներառել: Հեբեյ նահանգում Լուի Շի Ցին անունով 16-ամյա դեռահասը 8 տարի շարունակ ամեն օր իր ընկերոջը գրկած դպրոց էր տանում: Նրա ընկերը՝ Լու Շաոն, ունի բնածին հիվանդություն, որը թույլ չի տալիս նրան ինքնուրույն քայլել:
8 տարի առաջ` անձրևոտ մի օր, Լու Շաոնի մայր չէր եկել նրա ետևից դպրոց, և Լուի Շի Ցինը որոշեց օգնել ընկորջը և տուն հասցրեց նրան: Այդ օրվանից ի վեր Լուի Շի Ցինը տանում և բերում է նրան դպրոց:
Գրառումն` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող