«Բորուսիան» ջախջախեց «Համբուրգին». Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում հյուրընկալեց «Համբուրգին»: Յուրգեն Կլոպի սաները մրցակցի նկատմամբ առավելության հասան 6:2 հաշվով:
19-րդ րոպեին հաշիվը բացեց Օբամեյանգը: 22-ին իր երրորդ գոլը Բունդեսլիգայում հեղինակեց Հենրիկ Մխիթարյանը: Հյուրերին հաջողվեց միայն երկու գոլի հեղինակ դառնալ: Նախ հանդիպման 26-րդ րոպեին աչքի ընկավ Լամը, ապա 49-րդ րոպեին՝ Վեստերմանը:
65-րդ րոպեին դորտմունդյան թիմի կազմում Օբամեյանգին օգնեց դուբլի հեղինակ դառնալ Մխիթարյանը: Այնուհետև Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 4:2: Մեկ րոպե անց՝ 74-րդ րոպեին, Մարկո Ռոյսը հեղինակեց իր թիմի 5-րդ գոլը: Հանդիպման ավարտից 9 րոպե առաջ Լևանդովսկին դուբլ ձևակերպեց՝ վերջակետ դնելով հանդիպմանը:
Արդյունքում դորտմունդյան թիմը 15 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում