Շփման ժամանակ տպավորությունը փչացնող թոփ 10 ժեստերը
Այլ
Իսկական արքայադուստր երևալու համար շքեղ զգեստն ու դիմահարդարումը բավական չեն: Անհրաժեշտ է, որ Ձեր ժեստերը համապատասխանեն տեսքին: LN-ը ներկայացնում է այն 10 ժեստերը, որոնք կարող են 180 աստիճանով շրջել Ձեր թողած տպավորությունը:
- Ձեռքսեղմում: Տղամարդիկ չեն սիրում, երբ կանայք իրենց ձեռքը չափից դուրս թուլացրած են մեկնում բարևելու համար: Այդպես դուք «Սպիտակաձյունիկի» անհաջող կրկնօրինակի տպավորություն կթողնեք: Իհարկե, չի կարելի նաև չափազանց ուժեղ սեղմել տղմարդու ձեռքը բարևելիս: Պետք է հիշել, որ առավել նպատակահարմար է ձեռքը մեկնել' պահելով ափը կիսով չափ շրջված, իսկ եթե ուզում եք առավել մեղմ կնոջ տպավորություն թողնել, մեկնեք ձեռքը' պահելով ափը դեպի վերև:
- Հուպմներ դեմքին ու մազերին: Տղամարդիկ իբրև անվստահություն են ընկալում, երբ կինը շարունակ շոյում է դեմքը կամ խաղում մազերի հետ: Այդ ժեստերը կարող են նաև սեքսուալ ազդանշան ուղարկել նրան: Ամեն դեպքում, ժեստերի լեզվում այս ամենը թարգմանվում է իբրև սուտ:
- Ձեռքերի խաչաձևում: Դա խոսում է Ձեր փակ լինելու մասին, և զրուցակիցը կարող է ընկալել, որ Դուք չեք ցանկանում շփվել:
- Անբավարար ձգություն: Այն կանայք, ովքեր ուշադրություն չեն դարձնում ողնաշարը ձիգ պահելու չափին, ընկնում են տհաճ իրավիճակների մեջ: Կուզիկի տպավորություն մի ստեղծեք, մի ձևացրեք, թե հոգնած եք և նստած տեղում քնում եք: Այդ ամենը բացասական կազդեն Ձեր մասին կազմելիքտպավորության վրա:
- Հետքայլ դիմացինից: Զրույցի ընթացքում մի թեքվեք այս ու այն կողմ: Դիմացինը կարող է ընկալել դա իբրև նահանջի նշան, ասել է թե, Դուք չեք ցանկանում շփվել:
- Անձնական տարածքի խախտում: Երբեք մի խախտեք 45 սմ-ի սահմանը զրուցակցի հետ: Խոսելու ընթացում ձեռքով մի մտեք նրա տարածք: Դա կստիպի նրան մտածել Ձեզնից պաշտպանվելու մասին:
- Հայացքի կոնտակտ: Զրուցելիս մի խուսափեք դիմացինի աչքերի մեջ նայելուց: Կողքի թեքված հայացքը կասի նրան, որ ինչ-որ բան եք թաքցնում կամ, պարզապես, անհարգալից եք:
- Հայացք գետնին: Այն հուշում է, որ Դուք կոտրված եք, հուսահատված ու անպաշտպան: Այս ժեստը անթույլատրելի է կյանքի բոլոր իրավիճակներում, քանի որ դիմացինի մոտ ցանկություն կառաջացնի Ձեզ վերջնականապես տրորելու:
- Հայացք ժամացույցին: Սա կնեղացնի կամ կբարկացնի Ձեր զրուցակցին: Եթե շտապում եք կամ չեք ուզում շարունակել խոսակցությունը, ավելի լավ է' ասեք:
- Տխուր դիմագիծ: Կարևոր չէ' ինչն է Ձեզ նեղացրել: Մարդու բնույթը եսակենտրոն է: Ձեր դիմացինը անպատճառ կմտածի, որ Ձեր «թթված» դեմքի պատճառն ինքն է: Իսկ դա, այսպես թե այնպես, տհաճ կլինի նրան:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող